Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑԻԱ ՉԻ ԼԻՆԻ»

Փետրվար 24,2010 00:00

Մինչեւ տարեվերջ մեկնարկելու է «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու պիլոտային ծրագիրը: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը: Նրա խոսքերով, հայեցակարգի հիմնական նպատակն է ավելացնել գյուղմթերքների ծավալների արտահանումը, միջազգային շուկաներում հայկական մթերքների բրենդի ձեւավորումը, նպաստել գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը եւ ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Պարոն Միրզոյանի խոսքերով. «Ծրագիրը բաղկացած է 3 մասից՝ մարզերում կստեղծվեն պիլոտային հավաքման կետեր, որտեղ գյուղացիները հնարավորինս շուտ իրենց արտադրանքը կարող են պահեստավորել, որտեղից կկարողանան վաճառել արտահանողներին: Օդանավակայանի տարածքում կլինեն համապատասխան ենթակառուցվածքներ, ինչպես պահպանման, այնպես էլ փաթեթավորման եւ տեսակավորման եւ որակի հսկողության համակարգեր եւ օդանավակայանի միջոցով գյուղմթերքը կարտահանվի արտասահման»: Պարոն Միրզոյանը ասաց, որ ազատ տնտեսական գոտիներով արտոնություններ են սահմանված շահութահարկի մասին օրենքով, մաքսային օրենսգրքով, նաեւ ավելացրած արժեքի հարկի մասին օրենքով. «Ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալող ընկերությունները ազատված են այդ բոլոր հարկատեսակներից»: Պարոն Միրզոյանի խոսքերով, գյուղմթերքների արտահանումն այս տարի կազմել է մոտ $19 մլն, իսկ ազատ տնտեսական գոտու հայեցակարգով նախատեսում են 20% աճ. «Գյուղացին ինքն է որոշելու իր արտադրանքը ում վաճառի, հետեւաբար՝ չեմ կարծում, որ մոնոպոլիաներ ձեւավորվեն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել