Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Փետրվար 24,2010 00:00

Երեկ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի անդամները եւ կուսակցության ակտիվը ծաղիկներ են դրել Մյասնիկյանի արձանին՝ խորհրդային բանակի օրվա առիթով: «Մյասնիկյանը եղել է տաղանդավոր քաղաքական ռազմական գործիչ, Ձերժինսկու եւ այլ ականավոր կուսակցական գործիչների հետ մասնակցել խորհրդային բանակի եւ կանոնադրության ստեղծմանը»,- «Առավոտի» հետ զրույցում ներկաներն այսպես պարզաբանեցին հենց Մյասնիկյանի արձանին ծաղիկներ դնելը:

ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը շնորհավորեց սովետական հաղթական բանակի վետերաններին, ցանկացավ նրանց առողջություն եւ կամք. «Հայ ժողովրդի զավակներն են նաեւ կռել հաղթանակը, որի 65-ամյակը կտոնվի մայիսի 9-ին: Հայ ժողովուրդը հպարտ է սովետական բանակին տված իր ականավոր ռազմական գործիչներով եւ զինվորներով»,- ասաց ընկեր Թովմասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել