Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աբուլիկը՝ հիմա էլ Արեն

Փետրվար 23,2010 00:00

Գեւորգ Ասիլյանին հեռուստադիտողները ճանաչում են որպես Աբուլիկ՝ «Վերվարածները» հեռուստասերիալից: Այնտեղ նա մարմնավորում էր հարուստ ընտանիքի զավակի, որը չէր սիրում դպրոց գնալ: «Աբուլիկը» նկարահանվել է նաեւ Գոռ Կիրակոսյանի «Մեծ պատմություն՝ փոքր քաղաքում» ֆիլմում: Այժմ էլ հանդես կգա Դավիթ Գրիգորյանի «Երկու սերունդ» հեռուստասերիալում: «Առավոտի» հետ զրույցում իր վերջին դերը Գեւորգն այսպես ներկայացրեց. «Նույն Աբուլիկի դերն է` հարուստի շփացած տղա եմ խաղում: Ֆիլմում նոր եւ հին սերունդների միջեւ զուգահեռներ են անցկացվում, իսկ ընդհանրապես այն դպրոցական առօրյայի մասին է: Դպրոցը փակվելու վտանգի տակ է, հնարավոր է այն սուպերմարկետ դառնա: Կրթօջախի վրա աչք ունի իմ հերոսի՝ Արենի հոր ընկերը: Ես՝ Արենը, զանազան խորամանկությունների եմ դիմում, որ դպրոցի վրա «չեպե»-ներ լինեն, ու այդկերպ նպաստեմ նրա փակվելուն»:

Հավելենք, որ Գեւորգ Ասիլյանը գերազանց սովորում է Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի 10-րդ դասարանում, նա արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի՝ հումորային գործունեության համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել