Շաբաթ օրը Գերմանիայի մայրաքաղաքում կայացել է Բեռլինի կինոփառատոնի մրցանակակիրների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Մրցանակակիրներից մեկն է դարձել հայկական կոնյակի «Արարատ» բրենդի թողարկած «Ախթամար» ֆիլմի աստղ Գրիգորի Դոբրիգինը, տեղեկացնում է «Արմինֆոն»: Նա մրցանակի է արժանացել Ալեքսեյ Պոպոգրեբսկու «Ինչպես եմ անցկացրել այս ամառը» ռուսական ֆիլմում կատարած դերի համար:
Մրցանակների են արժանացել նաեւ նույն ֆիլմի օպերատոր Պավել Կոստոմարովը եւ գլխավոր դերակատար Սերգեյ Պուսկեպալիսը: