Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՈՒՐԵՐԻ ՀԱՂՈՐԴԱՎԱՐԸ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՊԱՏՎԻՐԵԼ

Փետրվար 23,2010 00:00

\"\"BBC-ի մատուցմամբ, կիպրական «Dias media company» ընկերությանը պատկանող հեռուստաընկերության նորությունների նախկին հաղորդավար Ելենա Սկորդելլին դատարանի առաջ կկանգնի պատվիրված սպանության մեղադրանքով: Նախաքննական մարմինը ենթադրում է, որ նա պատվիրել է իր ղեկավարի՝ Անջիս Հաջիկոստիսի սպանությունը այն բանից հետո, \"\"երբ վերջինս նրան հեռացրել է աշխատանքից: Այս գործով որպես մեղադրյալ անցնում է նաեւ հեռուստահաղորդավարի եղբայրը եւ եւս մեկ տղամարդ, որի անունը չի նշվում: Սկորդելլին եւ նրա եղբայրը, որոնք հանդիսանում են հեռուստաընկերության 20% բաժնեմասի սեփականատերը, սպանության մեջ սկսել են կասկածվել այն բանից հետո, երբ փորձել են Հաջիկոստիսի սպանությունից հետո գնել նաեւ նրան պատկանող բաժնեմասը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել