Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շվեյցարիայի քաղաքացին կհանձնվի Լիբիայի իշխանություններին

Փետրվար 23,2010 00:00

\"\"Տրիպոլիում Շվեյցարիայի դեսպանատանը թաքնվող գործարար Մաքս Գելդին, որն ավելի վաղ տեղի դատարանի կողմից դատապարտվել էր չորս ամսվա բանտարկության, որոշել է հանձնվել Լիբիայի իշխանություններին: AFP-ի մատուցմամբ՝ փետրվարի 22-ին Լիբիայի արտգործնախարարությունը վերջնագիր էր ներկայացրել իր երկրում Շվեյցարիայի դեսպանատանը՝ պահանջելով մինչեւ նույն օրվա կեսօրը հանձնել հարկերից խուսափելու եւ երկրի վիզային ռեժիմը խախտած գործարարին:

Մեկ այլ շվեյցարացի՝ Ռաշիդ Համդանին էլ թաքնվում էր դեսպանատանը՝ լիբիական իրավապահների հետապնդումների պատճառով: Համդանին էլ վիզային ռեժիմը խախտելու համար դատապարտվել էր 16 ամսվա ազատազրկման, բայց 2010թ.-ին վճռաբեկ դատարանը նրան արդարացրել էր, եւ նա հիմա պատրաստվում է լքել Լիբիան:

Լիբիայի իրավապահները Գելդիի եւ Համդանիի նկատմամբ քրգործեր հարուցել էին դեռ 2008թ.՝ այն բանից հետո, երբ Շվեյցարիայի եւ Լիբիայի հարաբերությունները սրվել էին՝ Լիբիայի նախագահ Մուամմար Քադդաֆիի տղային՝ Ժնեւում ձերբակալելու առնչությամբ: Այն ժամանակ Հաննիբալ Քադդաֆին եւ նրա կինը մեղադրվում էին հյուրանոցի անձնակազմին ծեծի ենթարկելու մեջ: Ի պատասխան՝ Լիբիան Շվեյցարիայի նկատմամբ պատժամիջոցների մի ամբողջ շարք էր սահմանել՝ ներառյալ նավթի մատակարարման դադարեցումը: Ու թեեւ հետագայում միջադեպը ձեւական իմաստով հարթվել էր այն բանից հետո, երբ Շվեյցարիայի նախագահը պաշտոնապես ներողություն էր խնդրել Քադդաֆիից, բայց Շվեյցարիայի երկու գործարար քաղաքացիների ձերբակալության շուրջ երկու երկրների տարաձայնություններն այդպես էլ չէին հարթվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել