Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄ-ն հետախուզական վարչություն է ստեղծում

Փետրվար 23,2010 00:00

\"\"Եվրամիությունը մտադիր է արտաքին գերատեսչությանը կից նոր հետախուզական վարչություն ստեղծել: lenta.ru-ն, վկայակոչելով «EUobserver»-ը, փոխանցում է, որ նոր ձեւավորվելիք վարչությունը միավորելու է արդեն գործող երեք հետախուզական կառույցների՝ Միավորված օպերատիվ կենտրոնի, ԵՄ անվտանգության եւ պաշտպանության ստորաբաժանման գործունեությունը դիտարկող բաժնի, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովին կից Ճգնաժամային կենտրոնի հենքի վրա: ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով նախարար Քեթրին Էշտոնն (նկարում) արդեն սկսել է նոր վարչության կազմավորման վերաբերյալ առաջարկների մշակումը: Ենթադրվում է, որ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պատրաստ կլինեն արդեն մարտին: Թե որտեղ է լինելու այդ նոր գերատեսչության տեղակայման վայրը՝ դեռեւս հայտնի չէ: Ենթադրվում է, որ հետախուզական վարչությունը կգլխավորի բրիտանացի նախկին դիվանագետ Ուիլյամ Շեպկոտտը, որը ներկայումս գլխավորում է ԵՄ խորհրդին կից միավորված օպերատիվ կենտրոնը:

Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարությունը ձեւավորվել է 2009թ. դեկտեմբերին՝ ԵՄ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել