Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, 24 ԴՊՐՈՑ ԿՆՈՐՈԳՎԻ

Փետրվար 23,2010 00:00

«Երեւանում այս տարի ՀՀ պետբյուջեի միջոցներով նախատեսվում է վերանորոգել 24 դպրոց». այս տեղեկությունը երեկ tert.am-ին փոխանցել է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Նա նաեւ ասել է, որ պետական միջոցներով 2010թ. եւս 2 դպրոցում կկառուցվի անհատական կաթսայատուն: Ընդհանուր առմամբ՝ տիկին Սողոմոնյանի խոսքերով՝ դպրոցաշինական աշխատանքների համար այս տարվա պետբյուջեից հատկացված է 618 մլն 188.9 հազար դրամ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի, երբ քննարկվում էր բյուջե-2010-ով կրթության բնագավառում նախատեսված բյուջետային կրճատումների հարցը, անընդհատ շեշտվում էր, որ կրճատումը՝ 12 մլրդ դրամի չափով, կատարվել է կրթությանը մատակարարվող օժանդակ ծառայությունների բնագավառից: Հիմնական կրճատումները տեղի են ունեցել դպրոցաշինության եւ դպրոցների վերանորոգման մասով:

Այդուհանդերձ, 24 դպրոց Երեւանում կնորոգվի: Այս նորությունը կարող է ուրախալի լինել, եթե միայն վստահ լինենք, որ հերթական անգամ չեն վերանորոգվելու առանց այդ էլ հրաշալի վիճակում գտնվող, սակայն իշխանությունների բարեհաճությունը այս կամ այն պատճառով վայելող դպրոցները: Հուսանք, որ այս անգամ գոնե, երբ դպրոցաշինության եւ վերանորոգման համար հատկացված է մինիմալ հնարավորը, այդ գումարները կուղղվեն իսկապես կարիքավոր դպրոցները կարգի բերելուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել