Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՀԱՅԵՐԸ

Փետրվար 23,2010 00:00

«Ֆինանս» հանդեսը հրապարակել է 2010 թվականի Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակը, ըստ որի՝ Ռուսաստանի ամենահարուստ 9 հայերի ընդհանուր կարողությունը կազմում է 4,8 միլիարդ դոլար, տեղեկացնում է «Արմինֆոն»:

ՌԴ ամենահարուստ հայերը Դանիել եւ Սերգեյ Խաչատուրովներն են, ովքեր «Ռոսգոսստրախ» ընկերության, ինչպես նաեւ մի շարք ֆինանսական եւ անշարժ ակտիվների համասեփականատեր են: Խաչատուրովների ընդհանուր կարողությունը կազմում է 1,58 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում են Նիկոլայ եւ Սերգեյ Սարգիսով եղբայրները, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է 1,56 մլրդ դոլար: Սերգեյ Սարգիսովը «Ռեսո» եւ «Ռեսո-գարանտիի» տնօրենների խորհրդի նախագահն է, իսկ Նիկոլայ Սարգիսովը՝ «Ռեսո-գարանտիի» փոխնախագահը: Վերջին տարում Սարգիսովների կարողությունն ավելացել է 60 միլիոն դոլարով: Երրորդ տեղում «Տաշիր» ընկերության հիմնական սեփականատեր եւ ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն է, ում կարողությունը կազմում է 0,58 միլիարդ դոլար:

«Տռոյկա դիալոգի» տնօրենների խորհրդի նախագահ եւ հիմնական սեփականատեր Ռուբեն Վարդանյանի կարողությունը 0,39 միլիարդ է: Վերջին տարվա ընթացքում նրա կարողությունն ավելացել է 90 միլիոնով: «Բորոդինո» բազմապրոֆիլ հոլդինգի սեփականատեր Տիգրան Ներսիսյանի կարողությունը՝ 0,38 մլրդ դոլար է: «Զենիթ» բանկի սեփականատեր եւ «Ցենտր Կապիտալ» լիզինգային ընկերության նախագահ Իգոր Ավանեսյանն ունի 0,2 մլրդ դոլար: Sun Investments Partners ընկերության համասեփականատեր Արտյոմ Խաչատրյանն էլ այս պահին գոհանում է 0,11 միլիարդ դոլարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել