Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵՑ ԱՐՄԵՆԻՆ

Փետրվար 23,2010 00:00

ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Տավուշի մարզխորհրդի վերջին նիստում հայտարարել էր, որ պետական բյուջեից ՀՀ համայնքներին, մասնավորաբար՝ Տավուշի մարզի համայնքներին տրվող լրավճարը (դոտացիան) աճել է, իսկ որոշ համայնքների բյուջեն՝ նվազել: «Հասկանում եմ՝ համայնքների ղեկավարները դա անում են, որպեսզի փոքր բյուջե ունենալով՝ բարձր կատարողական ապահովեն»,- ասել է Արմեն Գեւորգյանը եւ առանց անուններ տալու բերել մարզի քաղաքներից մեկի օրինակը. 2010-ին այս քաղաքին տրվող պետական դոտացիան նախորդ տարվա համեմատությամբ աճել է 40 միլիոն դրամով, սակայն քաղաքի բյուջեն՝ նվազել 10 միլիոնով: Արմեն Գեւորգյանի համոզմամբ, հատկապես անթույլատրելի է, նախորդ տարվա համեմատությամբ, տեղական բյուջեներում ավելի քիչ ծավալով գույքահարկ սահմանելը, քանի որ գույքահարկի ծավալը չի կարող էապես նվազել:

Արմեն Գեւորգյանի հանձնարարությամբ, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը կդիմի առկա հնարավորությունների համեմատ փոքր բյուջե նախատեսած համայնքների ավագանիներին՝ տեղական բյուջեում սեփական եկամուտների չափն ավելացնելու առաջարկով: «Մարտի 1-ից հետո մենք պիտի իմանանք, որ առավել ազնիվ բյուջե ունենք»,- ասաց Արմեն Գեւորգյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել