Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պիտի սպասեն

Փետրվար 23,2010 00:00

«Առավոտն» արդեն գրել է Տավուշի մարզի Գոշ գյուղում առկա սողանքի մասին (29.10.2009՝ «Վտանգի առաջին գծում», 06.11.2009՝ «Մոռանա՞լ Գոշին եւ «Դատաստանագիրքը»): Տավուշի մարզխորհրդի վերջին նիստում Գոշ համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանը տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին տեղեկացրեց, որ Գոշավանքի դիմաց՝ սողանքի գոտում գտնվող թաղամասի բնակիչների մի մասը հարկադրված հեռացել է, մի մասն էլ բարեկամների տանն է ապրում: Համայնքապետն այս հարցում պետական աջակցություն խնդրեց: Պարոն Գեւորգյանն ասաց, որ վերջին 2 տարում հանրապետությունում սողանքից տուժած միայն մի համայնքի է օգնություն տրամադրվել՝ Ճամբարակի ճանապարհին գտնվող Այգուտ գյուղին, որտեղ մի գիշերվա մեջ գյուղի կեսը սողանքից տուժել էր, տները քանդվել էին, մարդիկ դրսում էին մնացել:

Նախարարի խոսքով՝ Գոշի այդ թաղամասի նման սողանքային երեւույթներ առկա են Հայաստանի 15-20 համայնքներում, օրինակ՝ Դիլիջանում, Տավուշի մարզի այլ բնակավայրերում, Վայոց ձորում, Կոտայքում, Լոռիում: Քաղաքաշինության նախարարությանը հանձնարարական է տրված` հայեցակարգ մշակել, կառավարությունն ակտիվ սողանքային գոտիների նկատմամբ պետք է դրսեւորի ընդհանուր մոտեցում: Մինչեւ հիմա այս հիմնախնդրին իրավիճակային լուծումներ են տրվել, սակայն այն հայեցակարգային լուծման կարիք ունի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել