Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ-ի հույսին մնալիս

Փետրվար 23,2010 00:00

Համայնքներում հեղուկ վառելիքի վաճառք իրականացնող սուբյեկտները, որպես տեղական տուրք, տարեկան պետք է համայնքի բյուջե մուծեն 150-300 հազար դրամ: Տուրքի կոնկրետ չափը որոշում է տվյալ համայնքի ավագանին: Սահմանամերձ գյուղերում վառելիքի վաճառքի մեծ մասն ապառիկ է իրականացվում: Սա վաճառողների կողմից յուրօրինակ օգնություն է գյուղացիներին, ովքեր կարողանում են կատարել վարուցանք եւ գյուղատնտեսական այլ աշխատանքներ: Սահմանային գյուղերում վառելիքի վաճառքով զբաղվողները, վճարելով պետական հարկերը, դժվարանում են մուծել 150 հազար եւ ավելի դրամ տեղական տուրքը: Հնարավոր չէ՞ տեղական տուրքի նվազագույն շեմը 150-ից 50 հազար դրամ իջեցնել, առավելագույն շեմը թողնելով անփոփոխ: Այս հարցը Տավուշի մարզպետին է հասցրել սահմանամերձ Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը: Մարզպետը կարծես դեմ չէ, սակայն պետք է կատարվի օրենսդրական փոփոխություն, որպեսզի տեղական տուրքի նվազագույն շեմը իջեցվի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել