Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հասան Վարագավանքին

Փետրվար 23,2010 00:00

Հայկական գործակալություններն ու կայքերը, հղում անելով թուրքական աղբյուրներին, տեղեկացնում են, որ Թուրքիայի իշխանությունները որոշել են վերականգնել Վանի հայկական եկեղեցիները:

Այս առթիվ Վանի փոխնահանգապետ Հալիլ Բերքը հայտարարել է, որ նահանգապետարանի մշակած ծրագրով նախատեսվում է վերականգնել Վանա լճի Չարփանաք կղզում եւ Յուքարըբաքրաչլը գյուղում գտնվող հայկական եկեղեցիները: «Վանա լիճ ասելիս՝ պատկերացնում ենք Աղթամար կղզին: Սակայն Վանա լճում, Աղթամարից բացի, եւս 3 կղզի կա, որոնցից յուրաքանչյուրն ունի եկեղեցի։ Մեր պատրաստած նախագծի շրջանակում այս տարվա ապրիլից կսկսվեն Չարփանաք կղզում եւ Յուքարըբաքրաչլը գյուղում գտնվող հայկական եկեղեցիների վերականգնման աշխատանքները»,- հայտարարել է փոխնահանգապետը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները մեկ տարի առաջ հայտարարեցին հայկական Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնելու մասին, իսկ քիչ անց պարզվեց, որ այն եկեղեցի չի լինելու, եկեղեցական ծեսեր չեն արվելու, թանգարան կամ նման մի բան է լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել