Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԻ ԵՐԵԽԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ

Փետրվար 23,2010 00:00

\"\"Թուրքիայում գործող քրդական «Ժողովրդավարություն եւ մշակույթ» միությունը փետրվարի 21-ին՝ Մայրենի լեզվի տոնի կապակցությամբ կազմակերպել է համաժողով, որին մասնակցել է նաեւ Թուրքիայում հայկական դպրոցների համակարգող Կարո Պալյանը, տեղեկացնում է news.am-ը` հենվելով թուրքական Atilim կայքէջի տարածած հաղորդագրության վրա:

Ըստ նույն աղբյուրի, Կարո Պալյանը անդրադարձել է ազգային փոքրամասնություններին տրված իրավունքներում լեզվի ուսուցման մեջ տեղ գտած խնդիրներին: «Ստամբուլում 16 հայկական դպրոց կա, որտեղ սովորում է 3000 աշակերտ, եւ այդ դպրոցների տնօրեններն ու փոխտնօրենները պետք է թուրք լինեն: Այդ դպրոցներ հաճախելու համար էլ աշակերտները ստիպված են ապացուցել, որ հայ են: Հայաստանից եկած մոտ 10 հազար մարդ կա Թուրքիայում, որոնց երեխաներին թույլ չեն տալիս հաճախել մեր դպրոցներ:

Մեզ ստիպում են, որ ամեն առավոտ ասենք «Թուրք եմ, աշխատասեր եմ, ճիշտ եմ»: Այն տպավորությունն է, որ մեր գոյությամբ պարտական ենք թուրք ինքնությանը: Դպրոցներ եւ եկեղեցիներ ունենք, բայց անհանգստության մեջ ենք: Մեր գլուխը որտեղ էլ թաքցնենք, միեւնույն է՝ մեզ պատրաստ են որսալ: Այդ պատճառով պետք է պայքարենք»,- նշել է Պալյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել