ԾԱՅԱՀԵՂ ԾԱՆՐ Է
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ դեղորայքային թունավորումով Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նույն քաղաքի բնակչուհի՝ 20-ամյա Ա. Սիմոնյանը:
Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
ՏՊԱՐԱՆԻ ՀՐԴԵՀԸ
Փետրվարի 21-ին հրդեհ էր բռնկվել Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի տպարանում:
«Կրատան» ՍՊԸ-ին պատկանող տպարանի պահեստում այրվել են թղթի գալարափաթեթներ՝ 200 քմ մակերեսով:
ՏԱՆՁՈՒՏ ԳԵՏՈՒՄ ԷՐ
Վանաձորի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ քաղաքի Առափնյա փողոցին կից հոսող Տանձուտ գետի մեջ՝ ջրից դուրս ցցված քարին, հայտնաբերվել է երիտասարդ աղջիկ՝ ինքնասպանության փորձ կատարելիս: Փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել Վանաձորի 39-ամյա բնակչուհին՝ Գ. Խաչատրյանը: