Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՅՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Փետրվար 23,2010 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գայանե Կարախանյանի նախագահությամբ սկսվեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցի քննությունը:

Հայցը ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Ա. Մխիթարյանի կողմից անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին կայացրած որոշման դեմ է:

Երեկ դատարան էին ներկայացել պատասխանող Ա. Մխիթարյանը եւ պատգամավորի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը: Պատգամավորը հայցադիմումում տեղեկացրել էր, որ խիստ իշխանամետ մի թերթում իրեն վիրավորանք հասցնելու փաստի առթիվ անցյալ տարվա հուլիսի 28-ին հարուցվել է քրեական գործ: Ըստ փաստաբան-պատգամավորի, այդ օրաթերթի ինտերնետային կայքում տեղադրվել են հրապարակումներ, որոնցով «անպարկեշտ ձեւով» ստորացվել է իր պատիվն ու արժանապատվությունը, իսկ ինչ-որ մերկ կնոջ լուսանկարում տեղադրվել է պատգամավորի դեմքը, որը, ըստ հայցվորի, կարող էր տպավորություն ստեղծել, թե դա իր մերկ լուսանկարն է: Պատգամավորը տեղեկացնում է, որ հրապարակումներից մեկը «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանն է, որը նշված թերթում տպագրվում է «Շողեր Փաշինյան» կեղծանվամբ:

Անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին կարճվել է քրեական գործը, ինչն էլ պատգամավորը օրենքով սահմանված ժամկետով ու կարգով բողոքարկել է: Այս տարվա փետրվարի 2-ին ստացել է «Բողոքը մերժելու մասին» Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ավագ դատախազ Ս. Աբրահամյանի որոշումը: Ի դեպ, վերջինս նույնպես երեկ դատարանում էր:

Նախագահողը երեկ հայտարարեց, որ գործի նյութերը ստացել է նիստից 5 րոպե առաջ, իսկ պատգամավորի ներկայացուցիչն էլ ժամանակ խնդրեց, որպեսզի ծանոթանա դրանց բովանդակությանը:

Հետեւաբար, դատական նիստը հետաձգվեց: Այն նշանակվեց մարտի 2-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել