2010 թվականի ամռանը շվեյցարական մասնագետները կավարտեն հայկական «Ջերմուկ» հանգստավայրի բիզնես-մոդելի նախապատրաստումը: Այդ մասին այսօր կառավարությունում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: «Արմինֆոյի» փոխանցմամբ, մշակվող բիզնես-մոդելը տարիներ առաջ կկանխորոշի Ջերմուկի զարգացումը, այդ պատճառով մինչ դրա ավարտը քաղաքում դադարեցված է չկանոնակարգված շինարարությունը: Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ Ջերմուկը քաղաքաշինության հատուկ ռեժիմով տարածքների թվում է: