Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ փետրվարի 21-ին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.30-ի սահմաններում Տարոնիկ գյուղի բնակիչ, 1960թ. ծնված Համլետ Քամալյանը գյուղի տարածքով հոսող Սեւջուր գետի վրա նավակով ձուկ որսալիս նկատել է փայլող լույսեր եւ կարծելով, թե դրանք աղվեսի աչքեր են, իր մոտ ապօրինի պահվող մեկփողանի, 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանից կրակել է այդ ուղղությամբ եւ անզգուշությամբ սպանել նույն գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Արթուր Հակոբյանին, որից հետո հրացանը գցել է գետը։ Հ. Քամալյանը բերման է ենթարկվել բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։