Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՁՆԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ԵՎ ԱՆՀԱՎԱՏ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ

Փետրվար 23,2010 00:00

Ստամբուլի թաղամասերից մեկում գտնված զենքերի եւ փոքրամասնությունների դեմ ծրագրված գործողության հարցով դատվող 17 ամբաստանյալների դատավճռում շատ հետաքրքրական ու մտահոգիչ փաստաթղթեր կան: Ըստ «Նոյյան Տապան»-ի՝ ինչպես տեղեկացնում է «Մարմարան», ամենահետաքրքիր կետերից մեկն էլ այն է, որ գտնվել է Թուրքիայի մի քարտեզ, ուր մասնավորապես նշված է, թե որ նահանգներն են հավատացյալ, որ նահանգներն՝ անհավատ: Քարտեզի վրա հավատացյալ նահանգները ներկված են կանաչով, անհավատները՝ կարմիրով: Տարբեր գույներով ցույց է տրված, թե որտեղ կազմակերպված հավաքատեղիներ կան: Նշված են նաեւ ոչ մուսուլմանների անունները, հասցեները, նրանց հավաքատեղիները, որտեղ ժողովներ են գումարվում: Քարտեզի վրա տեղեկություններ կան նաեւ այն զինվորական միավորումների մասին, որոնք թույլ եւ անվստահելի են, եւ կարեւոր հանձնարարություններ չարժե տալ: Մասնավոր բաժիններ կան քրիստոնյա միսիոներների եւ աղանդների մասին: Ճշտված են նրանց հավաքատեղիների հասցեները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել