Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՅԻ ՎԵՐՆԱՇԱՊԻԿԻՑ ԷՐԴՈՂԱՆՆ ԷԼ ԿՈՒՆԵՆԱ

Փետրվար 23,2010 00:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգությունն առավել անխոցելի դարձնելու համար պատվիրվել է զրահապատ վերնաշապիկ: Այս մասին տեղեկացնում է panorama.am-ը՝ վկայակոչելով թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը: Էրդողանի անվտանգությունն ապահովող ծառայակիցները ժամանակին նրան առաջարկել էին կրել զրահապատ բաճկոն, սակայն Էրդողանը գրեթե միշտ դժկամությամբ է համաձայնվել՝ պատճառաբանելով, որ որոշակի անհարմարություն է զգում այն հագնելիս: Ի վերջո, լուծումը գտնվել է: Թուրքիայի վարչապետը նախընտրել է զրահապատ վերնաշապիկի տարբերակը: Աղբյուրի հաղորդմամբ՝ 12 հազար դոլար արժողությամբ այդ վերնաշապիկն արդեն պատվիրվել է: Ի դեպ՝ «Bullet Proof» ապրանքանիշով այդ զրահապատ վերնաշապիկից կրում է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նշվում է, որ նման վերնաշապիկ արդեն փորձարկվել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունում, եւ դրա արդյունավետության գործակիցը բարձր է գնահատվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել