Ներկայացվող թեստը՝ բաղկացած 4 հարցից, կօգնի ձեզ բացահայտել՝
տիրապետո՞ւմ եք մարդկանց համոզելու գաղտնիքներին, թե՞ ոչ:
Եվ այսպես՝
1. Կոլեգաներդ ձեր կազմած նախագիծը համարում են անիրագործելի:Ձեր պատասխանը.
ա) նրանց կանվանեմ կոնսերվանտներ,
բ) կխնդրեմ ցույց տալ ինչն այնպես չէ՝ պահանջելով կոնկրետ պատճառներ,
գ) համարձակորեն նորից կկրկնեմ իմ մտքերը:
2. Ընկերուհուդ (կամ ընկերոջդ) դուր չի եկել մազերիդ կտրվածքը:Ի՞նչ եք մտածում.
ա) նա ուղղակի նախանձում է,
բ) ճաշակի հարցում չեն վիճում,
գ) ոչինչ, հետո կընտելանա:
3. Աշխատանքի ընդունվելիս ձեզ դիմել են տհաճ հարցով:Ինչպե՞ս կվարվեք.
ա) կնախընտրեմ թեման փոխել,
բ) կասեմ, որ անհարմար վիճակի մեջ եմ,
գ) շատ հանգիստ կպատասխանեմ:
4. Ամենակարեւորը՝ գործնական հարաբերություններում, դա.
ա) թեմայի գերազանց իմացությունն է,
բ) սրամիտ փաստարկներ ներկայացնելը,
գ) պետք է ճարպիկ եւ վճռական լինել:
Իսկ այժմ հաշվեք ձեր միավորները.
Հ 1 2 3 4
ա 1 3 3 2
բ 2 2 1 1
գ 3 1 2 3
4-6 միավոր.- Դուք համառորեն պնդում եք ձեր կարծիքը, եւ բոլորը ակամա ձեզ չեն առարկում:Սակայն հաճախ ձեզ մոտ պակասում է վճռականությունը:
7-9 միավոր.- Միջամտում եք խոսակցությանը միայն այն դեպքում, երբ ունակ եք հիմնավորել ձեր դիրքորոշումը:Ձեր խելացի փաստարկները ի զորու են համոզելու անգամ ամենավերջին սնահավատին:
10-12 միավոր.- Վերջին խոսքը ձերը պետք է լինի:Շատերը դրան անհամբեր սպասում են. հավատացեք, երբեմն տրամաբանական է լռելը: