Տուրիզմի ոլորտում որակյալ մասնագետներ պատրաստելու, գիտամանկավարժական եւ գիտահետազոտական աշխատանքներում ունեցած ծառայությունների համար՝ Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղ Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը երեկ պարգեւատրվեց ՌԴ կրթության եւ գիտության նախարարության պատվոգրով եւ մեդալով: Պարգեւը հանձնեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Դեսպանը նշեց, որ տուրիզմը համեմատաբար ժամանակակից եւ հեռանկարային ոլորտ է, որը զարգացնելու անհրաժեշտություն ունեն բոլոր երկրները, հատկապես՝ Հայաստանը, որն ունի հարուստ պատմամշակութային, ճարտարապետական հուշարձաններ, հիանալի բնություն, առողջարաններ: Պարոն Կովալենկոն առանձնահատուկ նշեց սպորտային տուրիզմի զարգացման հնարավորությունները: Այս ամենը, նրա գնահատմամբ, ոչ միայն Հայաստանն ավելի ճանաչելի կդարձնեն աշխարհին, այլեւ աշխատանքները ճիշտ կազմակերպելու դեպքում կարող են հսկայական օգուտ բերել երկրին:
Ռոբերտ Մինասյանի հետ հարցազրույցը կարդացեք առաջիկա համարներից մեկում: