Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամ-Դիրել մենամարտը կրկին հետաձգվել է

Փետրվար 20,2010 00:00

\"\"«Boxingtalk.com» ինտերնետային կայքի տարածած տեղեկատվության համաձայն, աշխարհի վեց ուժեղագույն միջին քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների միջեւ անցկացվող «Super Six» մրցաշարի շրջանակներում մարտի 6-ին ԱՄՆ-ում նշանակված Արթուր Աբրահամ-Անդրե Դիրել մենամարտը անորոշ ժամանակով հետաձգվել է: Ամերիկացի բռնցքամարտիկը մարզումային մենամարտի ժամանակ վնասել է մեջքը, որի պատճառով չի կարող այդ օրը ռինգ մտնել: Դիրելը լրագրողներին արդեն հայտարարել է, թե առաջներում էլ նման կարգի վնասվածքներ ստացել է, որոնցից ապաքինվելու համար պահանջվել է մոտ երկու շաբաթ:
Մարտից առաջ սովորաբար կազմակերպվող մամուլի ասուլիսը, որ երեկ պետք է կայանար, «Showtime»-ի նախաձեռնությամբ արդեն իսկ չեղյալ է համարվել:
Հիշեցնենք, որ այս երկու բռնցքամարտիկների մենամարտն արդեն մեկ անգամ հետաձգվել է: Այն ժամանակ «Արքա Արթուրն» էր գրիպով հիվանդացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել