Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղասիրական շրջան

Փետրվար 20,2010 00:00

\"\"Իսպանիայի Լինարես քաղաքում ավարտվեց աշխարհի վեց ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող «Torneo International de Ajedres Ciudad de Linares» շախմատի 21-րդ կարգի միջազգային 27-րդ գերմրցաշարի առաջին շրջանը:
Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը խաղացած բոլոր հինգ տուրերում էլ խաղաղ դաշն կնքեց մրցակիցների, վերջինը՝ Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդի հետ: Ու, չնայած դրան, Արոնյանն ընթանում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում:
1. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 3.5 միավոր
2. Լեւոն Արոնյան (Հայաստան) 2,5
3. Վուգար Հաշիմով (Ադրբեջան) 2,5
4. Ալեքսանդր Գրիշչուկ (ՌԴ) 2,5
5. Վալյեխո-Պոնս (Իսպանիա) 2,0
6. Բորիս Գելֆանդ (Իսրայել) 2,0
Երեկ՝ վեցերորդ տուրում Արոնյանը սեւերով խաղում էր Գրիշչուկի հետ: Մյուս զույգերը կազմել էին Տոպալովն ու Վալյեխո-Պոնսը, Հաշիմովն ու Գելֆանդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել