Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՆԵՐԿԱ ՊԵՏ

Փետրվար 20,2010 00:00

Երեկվա «Առավոտում»  տեղեկացրել էինք ինչպես ՀՀ լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանի հրաժարականի, այնպես էլ ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանի կողմից այդ  լուրը հաստատելու մասին:  Լ. Միրզոյանն արդեն նշանակվել է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր, իսկ ՀՀ նախագահի նախկին խորհրդական, ԿԳ նախկին նախարար եւ «Կարծիք» հաղորդաշարի հեղինակ Սերգո Երիցյանը այլեւս ղեկավարելու է Լեզվի տեսչությունը: «Առավոտի» հետ զրույցում պարոն Երիցյանը խոստացավ «ազատ, անկաշկանդ ու բաց» լինել լրագրողների համար: Նրա խոսքով, ՀՀ կառավարությունն ունի տեսչությունների բարեփոխումների ծրագիր, որը համահունչ է նաեւ լեզվի տեսչությանը: Նա ասաց, որ դեռ ԿԳ նախարար եղած ժամանակվանից տեղյակ է այն խոչընդոտներին, որոնք խանգարում են լեզվաքաղաքականության ու ազգապահպանության իրականացմանը, ուստի առաջիկայում ինքը նախաձեռնելու է քննարկումների շարք՝ շահագրգիռ անձանց, կազմակերպությունների ու կառույցների հետ,  որի նպատակը տեսչության գործառույթների իրականացման ճանապարհին խոչընդոտներից ձերբազատվելն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել