Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իտալիան էլ աջակցեց «Օրրանին»

Փետրվար 20,2010 00:00

Օրերս CISP միջազգային կազմակերպության տնօրեն եւ ներկայացուցիչ Պաոլո Դիեչին եւ «Օրրան» բարեգործական-հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի՝ Իտալիայի արտաքին գործերի նախարարության նվիրաբերած 230 հազար եվրոյով անմիջապես կսկսվեն Վանաձորում «Օրրանի» կենտրոնի կառուցման աշխատանքները: Այս նվիրատվությունը եւս մեկ անգամ գալիս է փաստելու իտալացի ժողովրդի բարեկամական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ: «Մեր կազմակերպությունը աշխատում է 25 տարբեր երկրներում՝ հիմնականում իրականացնելով երեխաների իրավունքները ընդգրկող ծրագրեր: Մեր նախաձեռնությամբ ավելի մոտիկից ծանոթանալով «Օրրանի» իրականացրած ծավալուն եւ տպավորիչ աշխատանքներին՝ մենք դիմեցինք Իտալիայի արտաքին գործերի նախարարություն՝ Վանաձորում «Օրրանի» կենտրոնի շինարարությանը աջակցելու նպատակով»,- հայտարարեց պարոն Դիեչին:
«Շատ շնորհակալ ենք Իտալիայի կառավարությանը եւ CISP կազմակերպությանը, որոնք իրենց ներդրումով ապահովեցին «Օրրանի» կենտրոնի կառուցումը: Մենք աշխատանքները արդեն սկսել էինք 2008 թվականին, երբ Մեծ Բրիտանիայից Գրիգոր եւ Աննա Գրիգորյանները այս նպատակով 250 000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն կատարեցին, որի մի մասով կարողացանք 1000 քմ հողատարածք ձեռք բերել Վանաձոր քաղաքի կենտրոնում»,- պարզաբանեց Արմինե Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել