Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Փետրվար 20,2010 00:00

Մեծ Բրիտանիան լրջորեն քննարկում է այդ երկրի եւ Արգենտինայի միջեւ Ֆոլկլենդի կղզիների շուրջ 1982թ.-ին ծագած ռազմական հակամարտության կրկնության հնարավորությունը: «APA» գործակալության փոխանցմամբ, Միացյալ Թագավորության վարչապետ Գորդոն Բրաունը փետրվարի 18-ին հայտարարել է, թե երկիրը «ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Ատլանտյան օվկիանոսի վիճելի տարածքներում իր նավերը պաշտպանելու համար»: «Ինտերֆաքսի» մատուցմամբ էլ, Մեծ Բրիտանիան իր նավերն արդեն բերել է ռազմական բարձր պատրաստության վիճակի: «Առավոտը» նախորդ համարում արդեն տեղեկացրել էր բրիտանա-արգենտինյան հարաբերություններում վիճելի կղզիների հետ կապված նոր լարվածության մասին:
Հիշեցնենք, որ Արգենտինան բրիտանացիներից պահանջում է դադարեցնել Ֆոլկլենդի կղզիներում նավթարդյունահանման, իր կարծիքով, անօրինական նախապատրաստությունները, եւ հայտարարել է, թե այսուհետեւ այդ տարածքով անցնող որեւէ նավարկող տրանսպորտային միջոց պարտավոր է լինելու ստանալ Արգենտինայի կառավարության թույլտվությունը: Բրիտանացի վարչապետ Բրաունն իր հերթին զգուշացրել է, որ բրիտանացի զինվորականները, որոնք տեղակայված են Ատլանտյան օվկիանոսի հարավային շրջանում, ետ կմղեն արտաքին աշխարհի հետ Ֆոլկլենդի կղզիների կապը խափանելու ցանկացած փորձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել