Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ի ԿԱՐԾԻՔՈՎ, ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱՎՈՐ Է

Փետրվար 20,2010 00:00

\"\"Ուրբաթ օրը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին քննադատել է Ռուսաստանին ռազմական տեխնիկա վաճառելու Ֆրանսիայի ծրագրերը՝ զգուշանալով 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո Մոսկվայի հետ նոր հնարավոր հակամարտություններից: «Reuters»-ի մատուցմամբ, դեռ երեքշաբթի ֆրանսիական «Panhard General Defense» ընկերությունը հաղորդել էր, թե ոչ պաշտոնական բանակցություններ է վարում Ռուսաստանին տասից քիչ պակաս թեթեւ զրահապատ լողացող ավտոմեքենաներ վաճառելու շուրջ: Դրանից մի քանի օր առաջ Փարիզը հայտարարել էր Ռուսաստանին դեսանտային բազմաթիրախային «Mistral» (նկարում) նավեր վաճառելու իր պատրաստակամության մասին, թեեւ այդ առնչությամբ անհանգստություն էին հայտնել ՆԱՏՕ-ի անդամ նրա դաշնակից երկրները՝ Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան: Սահակաշվիլին Լոնդոն կատարած այցի ընթացքում լրագրողներին ասել է, թե հնարավոր այդ գործարքը «շատ անսովոր է եւ շատ համարձակ», իսկ զրահապատ մեքենաների վաճառքն առավել վտանգավոր է: Նրա ասելով, ֆրանսիական զրահապատ մեքենաները գերազանցում են ռուսական նմանօրինակ մեքենաներին եւ Մոսկվային հնարավորություն են տալիս «մի քանի ժամվա ընթացքում ներխուժել Արեւելյան Եվրոպայի ցանկացած երկրի սահման»:
Սահակաշվիլին նաեւ կարծիք է հայտնել, որ Սեւ ծովի ջրային ավազանում Ֆրանսիայից գնված ուղղաթիռակիրը «Mistral»-ի եւ ՆԱՏՕ-ի հիմնական ուժերի միջեւ հակադրության ուղղակի սպառնալիք է ստեղծում: Վրաստանի նախագահն ասել է, թե մտադիր է խնդիրը քննարկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: ԱՄՆ-ում ասում են, որ Ռուսաստանին ֆրանսիական ռազմական նավերի վաճառքի հետ կապված ՆԱՏՕ-ին ձգտող Վրաստանի ու Արեւելյան Եվրոպայի դաշնակից երկրների մտավախություններն ու նյարդայնությունը միանգամայն հիմնավոր են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել