Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը

Փետրվար 20,2010 00:00

Թուրքիան հրաժարվել է Իրանին հետեւելու նպատակով իր տարածքում հակահրթիռային ռադիոկողմնորոշիչ տեղակայելու շուրջ Միացյալ Նահանգների հետ երկկողմ համաձայնագիր կնքելու առաջարկից: Այդ համակարգը կոչված էր փոխարինելու համանման օբյեկտը, որը նախկինում ենթադրվում էր, որ տեղակայվելու է Չեխիայի տարածքում: Անկարան պահանջում է, որ ռադիոկողմնորոշիչի տեղակայումը աջակցություն ստանա, այդ թվում՝ նաեւ ֆինանսական, ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների կողմից: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի փոխանցմամբ, Թուրքիան ձգտում է հավասարակշռված հարաբերություններ ունենալ ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Իրանի հետ, ուստի ձգտում է, որ հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայումն իր տարածքում որեւէ կերպ չներկայացվի որպես՝ Թեհրանի դեմ ուղղված երկկողմանի գործարք: Թուրքիան համարում է, որ իր տարածքում ռադիոկողմնորոշիչի տեղակայման դեպքում համակարգը պետք է դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի հակահրթիռային պաշտպանության ընդհանուր համակարգի մի մասը, որը պետք է նաեւ ֆինանսավորվի ՆԱՏՕ-ի բյուջեի հաշվին:
Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն արդեն այսօր հակահրթիռային պաշտպանության երկու համակարգեր ունի Ալյասկայում եւ Կալիֆոռնիայում: Եվրոպայի պարագայում խոսքը գնում է թվով երրորդ այդպիսի համակարգերի տեղակայման մասին: ԱՄՆ-ն նախկինում նախատեսում էր դրանք տեղակայել Լեհաստանում եւ Չեխիայում, բայց Ռուսաստանի ճնշման տակ հրաժարվեց այդ գաղափարից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել