Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՄԻԿԱՁԵՆ ԻՆՔՆԱԹԻՌՈՎ ՄԽՐՃՎԵԼ Է «ՀԱՐԿԱՅԻՆԻ» ՇԵՆՔԻ ՄԵՋ

Փետրվար 20,2010 00:00

Ուրբաթ օրը, մասնագիտությամբ ծրագրավորող կամիկաձեն՝ 53-ամյա ինքնասպան Էնդրյու Ջոզեֆ Սթեքը, իրեն պատկանող «Piper Cherokee PA-28» մոդելի թեթեւշարժիչավոր ինքնաթիռով մխրճվել է Տեխաս նահանգի Օստին քաղաքի հարկային ծառայության վարչական շենքի մեջ: Արդյունքում առնվազն 13 մարդ վիրավորվել է: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր: Շենքում, որտեղ ընդհանուր առմամբ աշխատում է ներքին եկամուտների ծառայության 190 աշխատակից, գտնվել է երկու դիակ, աշխատողներից մեկը համարվում է անհայտ կորած: Ինքնաթիռի օդաչուն, որը եւս մահացած է համարվում, դատելով մահվանից առաջ գրած նամակից, դժգոհություններ է ունեցել ոչ միայն հարկային ծառայությունից, այլեւ երկրի ընդհանուր վիճակից, նախկին նախագահ Ջորջ Բուշից, եկեղեցուց, աշխարհի անկատարությունից: Մինչեւ հարկային ծառայության յոթհարկանի շենքի մեջ մխրճվելը, նա նախ հրկիզել էր իր սեփական տունը:
«Newsru»-ի մատուցմամբ, տեղի ունեցածից անմիջապես հետո երկնքում է հայտնվել F-16 երկու կործանիչ, իսկ միջադեպի մասին, նախքան ճշտելը, որ դա եղել է ոչ թե ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված ակտ, այլ՝ ինքնասպան, անմիջապես տեղեկացվել է նաեւ նախագահ Բարաք Օբաման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել