Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ներսես Նազարյանը նիստից բացակայեց

Փետրվար 20,2010 00:00

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, տեղի ունեցավ դատական նիստ: «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բողոքում է ընդդեմ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանի: Պատգամավորը բողոքել է 2009թ. հոկտեմբերի 22-ին, 29-ին եւ նոյեմբերի 12-ին Երեւանում անցկացված բողոքի գործողությունների ընթացքում խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանական ոտնձգությունների վերաբերյալ:
Դատական նիստը սկսվեց նշանակված ժամին՝ 15.00-ին: Սակայն Ներսիկ Նազարյանը նիստին չէր ներկայացել: Դատարանն ընթերցեց նրա ուղարկած գրությունը, որով Ն. Նազարյանը դատարանից խնդրում էր հետաձգել նիստը մինչեւ փետրվարի 26-ը՝ այն պատճառաբանությամբ, թե «…բողոքի վերաբերյալ նյութեր ներկայացնելու եւ բացատրություններ տալու համար իրենց կողմից իրականացվում են հարցումներ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար, հանձնարարվել է համապատասխան ստորաբաժանումներին ներկայացնել անհրաժեշտ նյութերը…»: ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության պետ Ն. Նազարյանի բացատրությունը թերեւս նաեւ վկայում է, որ ինքն իրոք անգործություն է ցուցաբերել, եւ «Ժառանգության» պատգամավորի հաղորդագրություններից ամիսներ անց միայն ինչ-որ նյութեր է փորձում հավաքել:
Ն. Նազարյանի դիմումը դատարանը բավարարեց եւ նիստը հետաձգվեց մինչեւ հաջորդ շաբաթ՝ չնշելով կոնկրետ օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել