Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լավ լուր՝ աշխահասփյուռ հայերի համար

Փետրվար 20,2010 00:00

Երեկ հանդիսավորությամբ հանրությանն է ներկայացվել հայկական բազմալեզու ինտերնետային բառարանը, որը հնարավորություն կտա թարգմանություններ կատարել ոչ միայն օտար լեզուներից, այլ նաեւ՝ արեւմտահայերենից արեւելահայերեն եւ հակառակը: Բառարանի հասցեն է՝ www.translator.am, ծրագիրը մշակվում է 2000 թվականից:
Շնորհանդեսի ժամանակ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ կայք-բարառանը կարեւոր դեր կխաղա հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցման համար:
Կայքը մշակել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնագետները՝ Էդուարդ Մանուկյանի գլխավորությամբ: Այսօր բառարանում կա մոտ 55 հազար բառ: Ըստ նախաձեռնության հեղինակների, ծրագիրը զարգացման մեծ հնարավորություններ ունի, բառաֆոնդը հարստացվելու է, իսկ ապագայում ավելացվելու են նաեւ այլ լեզուներ: Ըստ գիտնականի, կայքը կարող է հայախոսների համար ավելի մեծ նշանակություն ունենալ, քան Google-ի թարգմանչական ծրագրերը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է աջակցել ծրագրի իրականացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել