Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ճամփեզրը քարուքանդ թողել են

Փետրվար 20,2010 00:00

Մի քանի տարի առաջ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրով «ԱրմենՏել» ընկերության համար մալուխ է անցկացվել: Սակայն աշխատանքներն իրականացնող ընկերությունը կաբելն անցկացնելուց հետո շատ հատվածներում փոսերը չի լցրել՝ վտանգներ ստեղծելով երթեւեկության համար: Ըստ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի, նման վատ վիճակ է Ջուջեւանում, Կիրանցում, Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհի տարբեր հատվածներում: Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը խոստացել է մարզպետների հետ իր առաջիկա հանդիպման ժամանակ քննարկել այդ խնդիրը: Ըստ տարածքային կառավարման նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության, փետրվարի 17-ին Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ եւ մարզպետների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել: Խոսել են կրթությունից, գյուղատնտեսությունից, հողերի արժեքի վերագնահատումից, առողջապահությունից ու նաեւ «անդրադարձ եղավ պետական եւ խոշոր մասնավոր կազմակերպությունների կողմից ճանապարհամերձ տարածքներում իրականացված շինարարության արդյունքում առաջացած խոչընդոտներին: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը հանձնարարվեց շինարարական աշխատանքների ավարտից հետո վերացնել թերությունները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ հարցում նախարարությունը կհամագործակցի մարզպետարանների հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել