Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՔԱՅԼԵՐ

Փետրվար 20,2010 00:00

Մեր տնտեսության անկումն այնքան խորն է եղել, որ դրանից հետո աճ սպասելը շատ բնական է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: Նրա կարծիքով, 1-2% կանխատեսվող աճին չպետք է շատ դրական վերաբերվենք, որովհետեւ տնտեսական իրավիճակը շատ բարդ եւ շատ վատ է լինելու. բնակչության եկամուտները չեն ավելանալու, քանի որ կառավարությունն այդ ուղղությամբ որեւէ քայլ չի արել:
«Տնտեսական դաշտում այս տարի որեւէ դրական ակնկալիք չկա: Կառավարությունը կարծես ոչ թե հակաճգնաժամային, այլ՝ ճգնաժամային քայլեր է անում»,- ասաց ԱԺ պատգամավորը: Ըստ պարոն Նռանյանի, 2008-2009 թվականներին տեղի ունեցած գնողունակության անկումը չի վերականգնվելու, մասնավոր տրանսֆերտները չեն լինելու այն մակարդակում, որն ունեինք 2008թ. եւ դրանից առաջ, կենսամակարդակի աճ, բնականաբար, չի լինելու եւ եթե սրան գումարենք գնաճը, որը գազի սակագնի բարձրացումից հետո ավելի մեծ տեմպերով է ընթանալու, լավատեսության հիմքեր չկան: Նրա խոսքով՝ այսօր ԱԺ ներկայացվող մի շարք օրինագծեր, օրինակ՝ տեղական հարկեր սահմանելու մասին նոր օրինագիծը, կենսաթոշակների բարեփոխումների հարցը նույնպես մտահոգիչ է եւ ընդունվելու դեպքում ծանր հետեւանքներ կառաջացնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել