Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԿՎԱՐԿԱՎՈՐԵՆ

Փետրվար 20,2010 00:00

Առաջիկա շաբաթներին կմեկնարկի «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագիրը: Շահառու կարող են լինել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ընտանիքի անդամների տարիքը չի գերազանցում 35-ը: Երեկ, ԿԲ-ի որոշմամբ, գրանցվեց եւ լիցենզավորվեց «Բնակարան երիտասարդներին» ՓԲԸ-ն: Ընկերության տնօրեն Մհեր Եդիգարյանի խոսքով. «Ծրագիրը բաղկացած է 2 մասից՝ կառավարության կողմից տոկոսների սուբսիդավորում եւ վարկատու կազմակերպություններին էժան միջոցներ տրամադրել, որի հաշվին նրանք իրենց հերթին կարող են ցածր տոկոսով վարկեր տրամադրել երիտասարդ ընտանիքներին»: Նշենք, որ այս վարկի կանխավճարը 30% է եւ, նախնական տվյալներով, տրամադրվելու է 15 տարի մարման ժամկետով: Պարոն Եդիգարյանը նաեւ ներկայացրեց ծրագրի սխեման. «Ընկերության հետ համագործակցող ֆինանսական հաստատությունները ծրագրի շահառուներին տրամադրում են սահմանված չափանիշներին համապատասխան հիփոթեքային վարկեր եւ ներկայացնում դրանք ընկերությանը՝ վերաֆինանսավորելու նպատակով»: Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանն էլ ասաց, որ վերջին քննարկման ժամանակ արդեն 10 բանկ պատրաստակամություն է հայտնել ստորագրել համապատասխան պայմանագրեր. «Ծրագիրը ոչ միայն հնարավորություն է տալիս ձեռք բերել բնակարան, այլեւ շփվել ֆինանսավորման, բանկային ծառայությունների հետ»: Պարոն Ղուկասյանի ներկայացմամբ՝ ծրագիրն ունի նաեւ սոցիալական նշանակություն, քանի որ այն հիմնականում նախատեսված է միջին եւ ցածր եկամուտ ունեցող երիտասարդներին բնակարանով ապահովելու համար՝ 16 մլն դրամ վերին սահմանով, որի 70%-ն է ֆինանսավորվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել