Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ICC-Ն ՀՀ-Ի ՎՐԱ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Փետրվար 20,2010 00:00

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չի ցանկացել մեկնաբանել ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունները Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանում պատասխանատվության կանչելու մտադրության մասին: «Իմաստ չեմ տեսնում մեկնաբանել բացահայտ հիմարությունը, առավել եւս այնպիսի «հատուկ օժտված» գործչի կատարմամբ, ինչպիսին է Դավիթ Շահնազարյանը»,- «Մեդիամաքսին»  ասել է Վիկտոր Սողոմոնյանը: Դեռեւս 2008թ. սեպտեմբերին Միջազգային քրեական դատարանի (ICC) պաշտոնական ներկայացուցիչ Նիկոյլա Ֆլետչերը «Մեդիամաքս» գործակալության հետ հարցազրույցում ասել էր, որ ICC-ն չի քննարկելու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության հրավիրելու հայաստանյան ընդդիմության նախաձեռնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել