Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻԻՀ-Ն ԵՎ ԼՂ-Ն ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱ՞Ն ՈՒՆԵՆ

Փետրվար 20,2010 00:00

«Իրանի Իսլամական Հանրապետությունը Ղարաբաղի հետ ունի ընդհանուր սահման, ուստի մենք, վստահաբար, մեր նկատառումներն ու տեսակետն ունենք ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվելիք խաղաղապահ ուժերի կազմի վերաբերյալ»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի, երեկ ՄԱԱ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղիղիանը:Դեսպանը չի հստակեցրել, թե խաղաղապահ ուժերում հատկապես որ երկրի մասնակցությունն է Իրանի համար անընդունելի, ինչպես նաեւ չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի «Ղարաբաղի հետ ընդհանուր սահման» ասելով: Ինչպես հայտնի է, Իրանը սահմանակցում է ոչ թե բուն ԼՂ տարածքին, այլ ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող Ջեբրայիլի, Ֆիզուլու եւ Զանգելանի շրջաններին:ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս ընթացքի մասին խոսելով՝ դեսպանը նշել է, որ Իրանը կարեւորում է տարածաշրջանում առկա լարվածության բոլոր օջախներում իրավիճակի մեղմացումն ու խնդիրների կարգավորումը, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից:Իրանցի դիվանագետի խոսքերով՝ իր երկիրը դեռեւս ղարաբաղյան հակամարտության սկզբից է ջանքեր ներդրել խաղաղություն հաստատելու համար. «ԼՂ պատերազմում առաջին երկու հրադադարները հաստատվել են նաեւ Իրանի շնորհիվ, երբ մեր երկրի նախագահն էր Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, իսկ ՀՀ նախագահն էր Լեւոն Տեր-Պետրոսյանը»:Դիվանագետը հայտարարել է, որ Իրանը ողջունում է ԼՂՀ խնդրի կարգավորմանը միտված ցանկացած միջազգային նախաձեռնություն, այդ թվում՝ Մինսկի խմբի ձեւաչափով ընթացող բանակցային գործընթացը:Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Թեհրանն ամբողջությամբ կողմ է 2 երկրների միջեւ սահմանի բացմանը:
Անդրադառնալով Իրանում տեղի ունեցած հետընտրական զարգացումներին՝ Սաղիղիանը դրանք որակել է իբրեւ Արեւմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից կազմակերպված սադրանքի հետեւանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել