Երեկ լրացավ 2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների երկրորդ տարին, որը ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ներկայացուցիչները, նաեւ Կոնգրեսի տարեց անդամներն ու «Մարտի 1»-ի զոհերի հարազատները նշեցին ինքնատիպ բողոքի ակցիայով՝ հիշեցնելով, որ այդ ընտրությունները կեղծվել են եւ իշխանությունն էլ բռնազավթվել է: Երեկ, սակայն, բողոքի երթը ուղեկցվեց ոստիկանության հոծ ուժերի եւ ակցիայի մասնակիցների միջեւ բախումով: Արդյունքում՝ երթի մասնակից երիտասարդներից մեկը տեղափոխվեց հիվանդանոց, եւս 6-ը բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնի բաժին:
Կարդացեք