Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿՈՒՄ ՏԱՌԱՊՈՒՄ ԵՆ

Փետրվար 19,2010 00:00

Կանայք, ովքեր գալիս են ծառայության Մեծ Բրիտանիայի զինված ուժերում, տառապում են հոգեկան շեղումներով երկու անգամ ավելի շատ, քան տղամարդիկ: Ըստ պետական տեղեկատվության, 1000 զինծառայող կանանցից 7-ը տառապում է տարբեր հոգեբանական հիվանդություններով, որոնց թվում են դեպրեսիվ եւ անհանգիստ վիճակը, ինչպես նաեւ հետվնասվածքային ընկճախտը: Տղամարդկանց մոտ հոգեկան շեղումները հանդիպում են 1000 զինծառայողից 3-ի դեպքում: «Resolution» կազմակերպության ղեկավար Բիշոպի կարծիքով, որը զբաղվում է հոգեկան շեղումներով տառապող զինծառայողների աջակցությամբ, տարբեր շեղումներով հիվանդությունների դեպքերը, որոնք ներկայացված են ՊՆ զեկույցում, գտնվում են ցածր մակարդակում: Բիշոպը նշեց, որ, ըստ վիճակագրական տվյալների՝ զինծառայող կանայք ոչ միայն ավելի հաճախ են ընկճախտի կամ անհանգստության մեջ ընկնում, քան տղամարդիկ, այլեւ ավելի հաճախ են դիմում բժշկական օգնության: «Combat Stress» բարեգործական ընկերության տեղեկատվությամբ, վետերանները այս կապակցությամբ օգնության են դիմում զինվորական ծառայությունը ավարտելուց միջինը 14 տարի հետո: Ըստ բրիտանական ՊՆ զեկույցի՝ 2009թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին 746 զինծառայող, որոնց թվում 133 կին, բուժվել են տարբեր հոգեբանական հիվանդություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել