Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱԲԸ ՊԱՏԺՎԵԼ Է 6 ԿԻՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Փետրվար 19,2010 00:00

Սաուդյան Արաբիայի բնակիչներից մեկը պատժվել է այն բանի համար, որ հակառակ իսլամական օրենքի, նրա կանանց թիվը «գերազանցել է թույլատրելի սահմանը»: BBC-ի տեղեկություններով՝ տղամարդը, որը, ի դեպ, կրոնական ոստիկանության աշխատակից է եղել եւ օրինական վեց կին է ունեցել, դատարանում հայտարարել է, թե տեղյակ չի եղել ավելի քան 4 կին ունենալու արգելքի մասին: Տղամարդը ենթարկվել է մտրակի 120 հարվածի: Նրան նաեւ պարտավորեցրել են անգիր անել Ղուրանի երկու գլուխները եւ արգելել են մզկիթում աղոթել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել