Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՇԱԿԱՌՈՒ ՉԻ ԼԻՆԻ

Փետրվար 19,2010 00:00

\"\"Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ստեղծել է «Միստեցկեյ արսենալ» (Գեղարվեստական արսենալ) թանգարանային համալիրի դիտարկող խորհուրդ ու ինքն իրեն նշանակել դրա ղեկավար, իսկ տեղակալ է նշանակել Գործերի պետական կառավարչության ղեկավար Իգոր Տարասյուկին: news.am-ի մատուցմամբ՝ համապատասխան հրամանը նա ստորագրել է փետրվարի 16-ին: Համաձայն փաստաթղթի՝ դիտարկող խորհրդի կազմում են նաեւ նախագահի գրասենյակի ղեկավարը, նրա տեղակալը, մշակույթի եւ զբոսաշրջության նախարարը, Յուշչենկոյի եղբայրը եւ այլք:

Ինչպես նշում է «Ukranews»-ը, Յուշչենկոն նախկինում էլ է ցանկություն հայտնել գլխավորել թանգարանային համալիրը, քանի որ իրեն ցանկանում է տեսնել ազգային նախագծերի իրականացման գործում: Փետրվարին թանգարանային համալիրին ազգայինի կարգավիճակ է տրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել