Լրահոս
Օրվա լրահոսը

Գրոհայիններն ակտիվ են նաեւ Հնդկաստանում

Փետրվար 19,2010 00:00

\"\"Հնդկաստանի հյուսիս-արեւելյան շրջանում հինգշաբթի գիշերը մաոիստ-գրոհայինները զինված հարձակում են գործել Բիհար նահանգի Ջամուի մարզի գյուղերի վրա, որի արդյունքում առնվազն 9 մարդ սպանվել, 12-ը վիրավորվել է, 25 տուն՝ այրվել, եւս 10 խաղաղ բնակիչների գրոհայինները գերեվարել են: Ոստիկանության տվյալներով, զինված գրոհայինները եղել են ավելի քան 100 հոգի: «Newsru.

com»-ի մատուցմամբ, անցած երկուշաբթի օրը մաոիստները հարձակվել էին նաեւ Արեւմտյան Բենգալիա նահանգի Սիլդա շրջանում տեղակայված կիսառազմականացված ոստիկանության ճամբարի վրա եւ անկանոն կրակ բացել ոստիկանների ուղղությամբ. սպանվել էր 24 ոստիկան, եղել էին նաեւ վիրավորներ: Ճամբարի վրա կատարված անակնկալ այդ հարձակումից հետո ահաբեկիչները մեծ քանակությամբ զենք էին տարել, իսկ ճամբարն ամբողջությամբ պայթեցրել-հրկիզել էին: Հնդկաստանի իշխանությունները համարում են, որ ահաբեկչական այս խմբավորումը սպառնում է ազգային անվտանգությանը: Այդուհանդերձ, գրոհայինները փաստացի վերահսկում են Հնդկաստանի տարածքի մի մասը՝ Նեպալից մինչեւ Հարավային Հնդկաստան՝ հայտարարելով, որ մտադիր են «կարմիր միջանցք» ստեղծել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել