Դեղորայքային թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Աթաբեկյան 19 հասցեի բնակիչ՝ 47-ամյա Գերասիմ Ավետիսյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է ծանր: Նույն օրը Լոռու մարզից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն՝ պահածոյացված սնկից թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Մանուշյան 4/27 հասցեի բնակչուհի՝ 35-ամյա Արմենուհի Թունյանը: Այս տուժածի վիճակն էլ գնահատվել է միջին ծանրության: