Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄԸ ԿԱՆԽՎԵՑ

Փետրվար 19,2010 00:00

Պռոշյան 19 հասցեի սեփականատեր Էմմա Թելոյանը երեկ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց փորձ արեց դիմել ինքնահրկիզման: Այս անգամ ինքնահրկիզումը կանխվեց նախագահականի աշխատակիցների կողմից, որոնք վերցրին քաղաքացու մոտ գտնվող վառելիքով շիշը եւ խոստացան լուծում տալ նրա բարձրացրած հարցին: Նախորդ անգամ Էմմա Թելոյանը ինքնահրկիզման փորձ արեց Պռոշյան 19 հասցեում, եւ, բարեբախտաբար, «Առավոտը» կանխեց այն: Պռոշյան 19 հասցեի սեփականատերը դիմում է ծայրահեղ միջոցի, քանի որ արդարադատության մարմինները տարիներ շարունակ չեն լուծում վերոհիշյալ հասցեի ճակատագիրը:

Է. Թելոյանը 1994թ.-ին ձեռք է բերել նշված տունը, գրանցել այն: Սեփականաշնորհման վկայական-պետական գրանցում ստացած Պռոշյան 19 հասցեն եւ 960 քմ հողակտորը հետագայում պարզվել է՝ «տեր» ունի, որը ԱՄՆ-ում մահացել է, եւ նրա կտակի հիման վրա փորձ է արվում ՀՀ-ում գտնվող գույքի նկատմամբ իրավունքներ բանեցնել: Զավեշտալին եղել է այն, որ արտասահմանում վավերացված կտակը քննության առարկա է դարձել մեր դատարաններում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել