Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաձգությունը խանութո՞ւմ չէր սկսվել

Փետրվար 19,2010 00:00

Նախօրեին Մոսկվայի քաղաքային դատարանում շարունակվեց ոստիկանության մայոր Դենիս Եվսյուկովի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Նախօրեին պարզվել էր, որ Եվսյուկովը հրաձգությունը սկսել էր «Գոլդեն թայմ» սրճարանում, սակայն դատական այս փուլում այդ փաստը չի կարող դիտվել ապացուցողական նշանակության: Մեկ շաբաթ առաջ էր սկսվել Եվսյուկովի հարցաքննությունը: Նա մեղադրվում էր «Օստրով» սուպերմարկետում հրաձգություն կատարելու համար: Մայորին է վերագրվում 2 քաղաքացիների սպանությունը եւ 21 քաղաքացիների նկատմամբ իրականացրած մահափորձերը:

Հետաքննության մարմնի տվյալներով՝ մինչ սուպերմարկետ գնալը, Եվսյուկովն իր ծննդյան օրն էր նշում «Ավինյոն» սրճարանում, որից հետո նա մի փոքր խմբով գնացել էր «Գոլդեն թայմ» սրճարան: Վերադառնալով սրճարանից՝ նա հագել էր իր ծառայողական հագուստը, վերցրել հրացանը եւ գնացել սուպերմարկետ: Իրեն ուղեկցող մեքենայի վարորդին սպանելով՝ նա մտել էր սուպերմարկետ եւ կրակ բացել մարդկանց վրա:

Փետրվարի 16-ին «ԾՏրՍՏՉրՍՌռ ՍՏՎրՏՎՏսպՓ»-ը տեղեկացրեց, որ վարկածներից մեկն այն է, թե Եվսյուկովը դեռ «Գոլդեն թայմ» սրճարանում 2 անգամ կրակել էր առաստաղին: «Ոչ պաշտոնական տվյալներով, երբ հավաքույթի մասնակիցները պատրաստվում էին գնալ, Եվսյուկովը կանգնել է մուտքի մոտ եւ 2 անգամ կրակել առաստաղին, սակայն ներկաներից ոչ ոք ոստիկանություն չի զանգել: Իսկ սրճարանի առաստաղի փամփուշտների հետքերը, չգիտես ինչու, չէին շտապել վերացնել»,- հայտնել է թերթը:

Տուժածների պաշտպան Իգոր Տրունովը հայտարարել է, որ ինքն ունի տեղեկատվություն այն մասին, որ կրակոցները սկսվել են մինչ ոստիկանի սուպերմարկետ գալը. «Մենք ունեցել ենք չստուգված այդպիսի տեղեկություններ եւ պնդում ենք, որպեսզի հարցաքննվեն երկու հիմնարկությունների վարչակազմի աշխատակիցները»: «Ռիա նովոստիի» փոխանցմամբ, Տրունովը հայտարարել է նաեւ, որ եթե տուժողներին չբավարարի դատարանի վճիռը, ապա նրանք կդիմեն Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այժմ դատարանը չի կարող հաշվի առնել սրճարանում տեղի ունեցած կրակոցները, նույնիսկ, եթե դա տեղի է ունեցել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել