Երեւան-Բյուրեղավան թիվ 258 երթուղու ուղեվարձը թանկանալու է, քանի որ գիծը սպասարկող ընկերությունը նման իրավունք է ստացել: Այս պահին թիվ 258-ի ուղեվարձը 200 դրամ է, իսկ վարորդները վստահեցնում են, որ այն դառնալու է 300 դրամ, բայց առայժմ 300 դրամով չեն քշի, մինչեւ իրենց ղեկավարությունը հրահանգ չտա: Վարորդները ուղեւորներին վստահեցրել են, որ ուղեվարձի թանկացումը կկիրառեն ապրիլի 1-ից: