Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ ՀԱՅՑԸ ԿՈՒՂԱՐԿՎԻ ՀԱԱԳԱ

Փետրվար 19,2010 00:00

\"\"

Երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, թե մոտակա 2-3 օրերի ընթացքում Հաագայի դատարան է ուղարկելու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված հայցը: Կոնգրեսը այդ նպատակով ստորագրահավաքը սկսել էր ավելի քան մեկուկես տարի առաջ: Այն ժամանակ Դ. Շահնազարյանը հայտարարել էր, թե՝ Հաագայի դատարան ուղարկվելիք գործը նախապատրաստվում է, դրան կցվելու է նաեւ մի փաստաթուղթ, որի տակ ստորագրահավաք է սկսվել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտերկրում: Առաջինը, ի դեպ, այդ փաստաթղթի տակ ստորագրել էին հենց Դ. Շահնազարյանն ու Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» մասնակիցները: Իսկ նախկին նախագահը, ըստ այդ փաստաթղթի, մեղադրվում է «1998 եւ 2003 թվականներին ՀՀ Սահմանադրությունը շրջանցելու եւ կեղծ փաստաթղթերի հիման վրա նախագահական ընտրություններին մասնակցելու» ու «իշխանությունը յուրացնելու», նաեւ այլ ծանր հանցագործությունների՝ մասնավորապես մարտիմեկյան սպանդը կազմակերպելու հրահանգ տալու մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել