Վաղը ձյուդոյի Հայաստանի հավաքականը՝ Արմեն Նազարյան, Համբարձում Տոնոյան (երկուսն էլ՝ 66 կգ քաշային կարգ), 73 կգ քաշայիններ՝ Արթուր Վարդանյան, Արտյոմ Բաղդասարյան եւ Հակոբ Առաքելյան (100 կգ) կազմով, մեկնում է Դյուսելդորֆ՝ մասնակցելու հաջորդ օրը մեկնարկող «Գրան պրի» մրցաշարի 1-ին փուլին: Դրանից հետո թիմը, բացի Վարդանյանից, հանդես կգա նաեւ աշխարհի գավաթի խաղարկությունում:
Երեկ հանրապետության ձյուդոյի ֆեդերացիայից տեղեկացրին նաեւ, որ նախօրեին ավարտված Հայաստանի պատանիների գավաթի խաղարկության (20 մարզական կազմակերպությունների 158 մասնակից) ավարտից հետո այս տարիքային խմբի հավաքականը հաջորդ ամսվա սկզբներից ուսումնամարզական հավաք է անցկացնելու, որի ընթացքում նախապատրաստվելու է մարտի 20-21-ը Թուրքիայում կայանալիք Եվրոպայի պատանիների գավաթի խաղարկությանը: Այնուհետեւ մեր մարզիկները տեղում կմասնակցեն միջազգային ուսումնամարզական հավաքի: