Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավտոբուսով՝ 1400 կիլոմետր

Փետրվար 18,2010 00:00

Աշգաբադում փետրվարի 20-ին մեկնարկող ֆուտբոլի «Թուրքմենբաշիի գավաթ» ավանդական մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կապանի «Գանձասարը» մրցավայր մեկնելու յուրօրինակ տարբերակ է ընտրել:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թիմը երեկ առավոտյան Թուրքմենստան է մեկնել ավտոբուսով եւ 1400 կմ տարածությունը մտադիր է անցնել 36 ժամում: Ակումբի ղեկավարությունն այս որոշումը կայացնելուն տվել է հետաքրքիր պատասխան՝ պատճառաբանելով, որ օդանավի Երեւան-Աշգաբադ ուղիղ չվերթի բացակայությունը թիմի համար բարդություններ էր ստեղծել:
«Գանձասարը» մրցաշարում ընդգրկված է «Ա» խմբում, որտեղ նրա մրցակիցները լինելու են Տաջիկստանի «Կուրգանը», տեղի «Ալթին Ասիրը» եւ Թուրքիայի սիրողական ակումբների հավաքականը: Կիսաեզրափակիչ մտնելու համար «Գանձասարից» պահանջվելու է խմբում զբաղեցնել առնվազն 2-րդ տեղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել