Oրերս կայացել է «Եվրատեսիլ-2010»-ի Կիպրոսի ներկայացուցչի ընտրությունը, որին մասնակցել է նաեւ հայազգի Հովիկ Դեմիրճյանը: Ինչպես տեղեկացնում է www.gibrahayer.com կայքը, ընտրությունը տեղի է ունեցել ժյուրիի որոշմամբ եւ հեռուստաքվեարկությամբ: Հովիկը տասը մասնակիցների շարքում զբաղեցրել է երրորդ տեղը իր «Goodbye» երգով: «Վստահ ենք, որ սա դեռ Հովիկի կարիերայի սկիզբն է, եւ մի օր նա դեռ ելույթ կունենա «Եվրատեսիլում»,- ասվում է կայքէջում: